Սպորտ և սպա ռեզորտ հյուրանոց «Ջրվեժ» (նախագիծ)

Հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ
Ընդհանուր մակերեսը՝ 15 հա
Տարեթիվ՝ 2018թ.

Դերը

Քաղաքաշինական լուծում, Ճարտարապետություն

Նախագծի գլխավոր ճարտարապետ

Տելեմակ Անանյան

Ճարտարապետներ

Տելեմակ Անանյան, Արմեն Հյուսիսյան, Իրինա Ղազարյան, Սվետլանա Նազարյան, արմինե Քերոբյան

Ընդհանուր տեղեկություններ

Տարածքը, գտնվելով Հայաստանի տուրիստական ամենաակտիվ ծրագծի վրա, մեծ հետաքրքրություն է ներկայացնում ռեկրեացիոն ենթակառուցվածքների ստեղծման տեսակետից։ Մյուս կողմից, գտնվելով Ձորաղբյուր գյուղի վերին թաղամասերի հարևանությամբ, տարածքը գրավիչ է համայնքի քաղաքաշինական և, որպես հետևանք, սոցիալ-տնտեսական զարգացման համար։

Առաջին փուլում հետազոտություններ են իրականացվել, որոնց արդյունքում առավել նպատակահարմար է գտնվել տուրիստական-ռեկրեացիոն կլաստերի տիպով գոտու ստեղծման հայեցակարգը։ Առաջարկվող բիզնես ռազմավարությունը ներառում է մի քանի ֆունկցիոնալ գոտիների համադրում մեկ տարածքի մեջ՝ հյուրանոցային, ռեկրեացիոն, սպորտային, ժամանցային և կրթական։ Տվյալ բիզնես ռազմավարության պարագայում հյուրանոցային կառույցները պետք է ուղղված լինեն ոչ միայն ավանդական հյուրանոցային կլաստերի հաճախորդների սպասարկմանը, այլ նաև այն զբոսաշրջային հոսքի սպասարկմանը, որի նպատակն է այցելել Հայաստանի բնության, պատմամշակութային տեսարժան վայրերը։

Սոցիալ-տնտեսական մաս, քաղաքաշինական դիրքն ու նշանակությունը և տարածքի մագնիսները

ՏԱՐԱԾՔԻ «ՄԱԳՆԻՍՆԵՐԸ»

Կարևորագույն պատմամշակութային հուշարձանների և տեսարժան վայրերի ցանկը և համառոտ նկարագիրը.
1. Այգի
2. Արարատի տեսարան
3. Տեսարժան վայրեր
• Միհր աստծո պատմամշակութային համալիր-թանգարանը Գառնիում
• Գառնու բազիլիկա
• Բնության հուշարձան՝ «Քարերի սիմֆոնիա» քարե երգեհոն
• 13-րդ դարի փոքր խաչաձև գմբեթավոր եկեղեցի
• «Խոսրովի» ազգային պարկ-արգելոց
• Գեղարդի վանական համալիր
• 10-13-րդ դդ Հավուց-թառի վանական համալիր
• Ձորաղբյուրի միջնադարյան եկեղեցի
• Չարենցի կամար
• Ողջաբերդի միջնադարյան քարայրային բնակավայր

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Նախագծվող հողատարածքի արևմտյան լանջի վրա նախատեսվում
է իրականացնել խիտ անտառապատում։ Համաձայն նախագծի
ծառատունկ է իրականացվելու խորը արմատներով ծառատեսակներով՝
ընկուզենի, սոճի, թխկի, հացենի, ինչը կամրացնի սողանքային գրունտը։
Նախատեսվող այգին ապագայում կծառայի թե՛ զբոսաշրջիկների
և թե՛ տեղացի բնակիչների հանգստի համար: Սողանքից բխող
բարդություններից խուսափելու համար՝ կառույցները նախատեսվում են
գագաթային հատվածում։
Նախագծի հայեցակարգի հիմքում ընկած են կայուն
ճարտարապետության հիմնական սկզբունքները ՝
• կանաչապատ տարածքներ
• տեղական նյութերի օգտագործում
• բնական օդափոխության համակարգ
• բնական լուսավորության օգտագործում՝
— մեծ պատուհաններ
— երթիկներ
— ապակյա պատեր
• ակտիվ համակարգեր
— արևային մարտկոցներ
— անձրևաջրերի կուտակման համակարգեր

ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԴԻՐՔԸ
Ուսումնասիրվող տարածքը գտնվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական մասում` ՀՀ Կոտայքի
Մարզի, Ջրվեժ համայնքում: Երևանից 16կմ հեռավորության վրա՝ Ջրվեժ, Ձորաղբյուր, Ողջաբերդ բնակավայրերի
հանգուցակետում գտնվող Հ3 Երևան – Գեղարդ ավտոճանապարհի ձախ բլրի հարավային լանջին է։ Տարածքը կից է
ակտիվ Երևան-Գեղարդ տուրիստական երթուղուն։
Աշխարհագրական կոորդինատները՝ 40°10’36.33”N,44°38’1.70”E։
Տարածքը թեք սահող հարթություն է, գրունտերը մասամբ կավահող են։ Լանջին նկատվում են սողանքային տարրեր:
Գեոմորֆոլոգիական տեսակետից ուսումնասիրվող տարածքը մտնում է Գեղամա լեռնաշղթայի արևմտյան ծայրամասի և
Ողջաբերդի լեռների հյուսիսային ծայրամասի տարածքի մեջ:
ԲՆԱԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Շրջանի կլիման բնութագվում է ցուրտ ձմեռով և շոգ ամառով: Օդի տարեկան միջին ջերմաստիճանը՝ 9,1օ C է: Բացարձակ  վազագույնը՝ 29օ C, առավելագույնը՝ 38օ C: Տարեկան կտրվածքով ամենացուրտ ամիսը համարվում է հունվարը,
ամենատաքը՝ օգոստոսը: Օդի միջին տարեկան հարաբերական խոնավությունը 63% է: Տարեկան մթնոլորտային տեղումների քանակը 484 մմ է: Տարեկան կտրվածքով տեղումները հիմնականում լինում են ապրիլ-մայիս ամիսներին:

ՆՊԱՏԱԿԸ
Ջրվեժ, Ձորաղբյուր, Ողջաբերդ համայնքների բնապահպանության, տուրիզմի, հանգստի, զվարճանքի և սոցիալ-
տնտեսկան վիճակի բարելավում և զարգացում:
ՏՈՒՐԻԶՄԸ ԵՎ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հայաստան ժամանող տուրիստների քանակը տարիների ընթացքում աճում
է։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամենատարածված հանգստի
գոտին Ծաղկաձորն է։ Ըստ վիճակագրական տվյալների Հայաստանում
գործող հյուրանոցների 40%-ից ավելին գտնվում է մայրաքաղաքում։
Հայաստան ժամանած տուրիստների մեծ մասը՝ մոտ 70%, իջևանում
է հյուրանոցներում, իսկ մյուս մասը կամ հարազատների տանը կամ
վարձակալած բնակարաններում։

ԽՆԴԻՐՆԵՐԸ
– սողանքային գրունտի ամրացում (տարածքի կանաչապատում խոր արմատներով ծառատեսակներով և
կաթիլային ոռոգում)
– տուրիստական և ռեկրեացիոն կլաստերի նախագծում և իրականացում
– 10 հեկտար մշտադալար և բերքատու անտառապարկային տարածքի նախագծում և իրականացում
– ոռոգման ցանցի նախագծում և իրականացում
– ավտոճանապարհի նախագծում և շինարարություն
– տարածքի բարեկարգում, փոքր ճարտարապետական ձևեր
– տարածքի լուսավորության իրականացում
– աղբահանության կազմակերպում
– անվտագության կազմակերպում
– կլաստերի բրենդ-բուքի ստեղծում, մարքեթինգի իրականացում և առաջխաղացում
– մոտ շառավղով գտնվող «մագնիսների», պատմաշակութային, բնության և այլ տեսարժան և հիշարժան
վայրերի, նոր տուրիստական երթուղիների բացահայտում
– PR քաղաքականության դիրքորոշում և առաջխաղացում՛
– համապատասխան ենթակառուցվածքի ստեղծում, որը կունենա թե՛ ճանաչողական, թե՛ ժամանցային, և թե՛
հանգստի գործառույթ։