ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱՑԱՏՐԱԳԻՐ 

1. Ընդհանուր տեղեկու թյուններ 

4975 քմ ընդհանուր մակերեսով բազմաֆունկցիոնալ կենտրոնի նախագիծը կազմված է «ԻԹԱԿԷ 999» ՍՊԸ-ի կողմից, համաձայն՝ 

• նախագծային աշխատանքների կատարման թիվ 1/19 պայմանագրի, 

• պատվիրատուի կողմից հաստատված տեխնիկական առաջադրանքի («18» հուլիսի 2019թ. կնքված պայմանագրի թիվ 2 հավելված), 

• ճարտարապետի մասնագիտական գործունեության արտոնագրի (Արտոնագիր ՃԲԴ-Ա-0691 բարձրագույն դաս, ենթադաս «Ա», ճարտարապետ Անանյան Տել եմակ Ալբերտի)։ 

• ՀՀ-ում գործող շինարարական նորմերի։ 

• «17» հու լիսի 2019թ. տրված N 01/18—07/1004-Ա2 նախագծման թույլտվության: 

Նա խատեսվում է ք. Երեվանի, Արաբկիր համայնքի, Կոմիտասի պողոտա 49/9 հասցեում գտնվող «Արաբկիր» հանրախանութի (մակերեսը՝ 2774 քմ) և կից կիսակառույցի վերակառուցման նախագիծ՝ 4975 քմ ընդհանուր մակերեսով: 

2. Բնակլիմայակա ն պայմաններ 

Ճարտարապետա-շինարարական լուծումները նախատեսված են հետևյալ պայմանների համար. 

Դիտարկվող տարածքը գտնվում է կլիմայական չոր տափաստանային գոտում: Ամառը տևում է 4 ամսից ավելի` չոր, շոգ եղանակով։ 

Օդի միջին ջերմաստիճանն օգոստոս ամսին 22-26 աստիճան է, առավելագույնը` 41.4 աստիճան: Ամռանը զարգանում են լեռնահովտային քամիներ, որոնք ուժգնանում են օրվա երկրորդ կեսին` երբեմն հասնելով 15-20 մ/վրկ.-ի: Ձմեռը չափավոր ցուրտ է. հաստատուն ձնածածկույթ առաջանում է ոչ ամեն տարի: Հունվարի միջին ջերմաստիճանը -4-ից -6 է, նվազագույն` -31: 

Օդի բացարձակ առավելագույն և նվազագույն ջերմաստիճանները կազմում են համապատասխանաբար 41.0 C o (օգոստոս) և — 31 C o (հունվար): Գերիշխում են թույլ քամիները: 

Տարածքը գտնվու մ է Երևան քաղաքի հյուսիսային մասում՝ ծովի մակերևույթից 1181-1187 մետր բարձրության վրա: 

Օդի միջին տարեկան ջերմաստիճանը կա զմում է 1 1.5 C o: 

Կլիմայի ցամաքայնությունը պայմանավորված է ամռանը՝ հարավից չոր գերտաքացած օդային զանգվածների, իսկ ձմռանը՝ հյուսիսային ցուրտ օդային զանգվածների ներխուժումով, որոնք հետագա հակացիկլոնային եղանակների պայմաններում ավելի են սառում: 

Կլիման աչքի է ընկնում չորայնությամբ: Գարնանը տեղումների քանակը կազմում է 141 մմ, ամռանը՝ 53 մմ, աշնանը՝ 72 մմ, ձմռանը՝ 87 մմ: 

Տեղումների տարեկան քանակը կազմում է 353 մմ: 

Օդի հարաբերական խոնավությունը տատանվում է ամռանը՝ 49% — 53%, ձմռանը՝ 73% -77%, գարնանը՝ 53% -61% և աշնանը՝ 51% — 70% սահմաններում: 

Օդի միջին տարեկան հարաբերական խոնավությունը կազմում է 61%: 

Քամու գերակայող ուղղությունը հյուսիս-արևելյան է: Ձնռան ամիսներին հաճախակի են լիակատար անդորրն ու թույլ քամիներով եղանակները, ինչը նպաստում է գոգավորության մեջ սառը օդի լճացմանը: 

Հանդարտ եղանակի կրկնությունը տարվա կտրվածքով կազմում է 37%: 

Արեգակնային ուղիղ ճառագայթման տարեկան քանակը կազմում է 161.4 կկալ/ սմ2, առավելագույնը դիտվում է հունիս ամսին՝ 21.4 կկալ/սմ 2, իսկ նվազագույնը դեկտեմբեր ամսին՝ 4.6 կկալ/սմ 2: 

Ալբեդո՝ (արտացոլված ճառագայթումը) 25.1%։ Ալբեդոյի մեծության վրա զգալի ազդեցություն են գործում քաղաքային պայմանները՝ (օդի աղտոտվածությունը, շենքերի գույնը, ճանապարհային ծածկը)՝ մեծացնելով կամ նվազեցնելով ազդեցությունը: 

Ռադիացիոն հաշվեկշռի տարեկան գումարի բացարձակ մեծությունը կազմում է 69 կկալ/սմ2, Առավելագույնը դիտվել է հուլիս ամսին՝ 10-12 կկալ/սմ 2, իսկ նվա զագույնը դեկտեմբեր ամսին՝ 0.5 կկալ/սմ ։ 

Արևափայլի տևողությունը կազմում է միջին հաշվով 2600 ժամ, առավելագույնը հասնում է 2800 ժամի: Ամռանը հողի մակերեսը  սովորաբար տաքանում է մինչև 50 OC, իսկ առանձին դեպքերում մինչև 60 OC: Ձմռանը սառչում է միջին հաշվով 2-25 սմ խորությամբ, առանձին տարիներին կարող է սառել մինչև 45 սմ: Ամռանը հողը ուժեղ չորանում է և ճաքճքում: Այսպիսի պայմաններում առանց արհեստական ոռոգման բույսեր աճեցնելը գործնականորեն անհնար է: 

Գրունտները ժայռային և կիսաժայռային են։ 

3. Պատմական քաղաքաշինական ակնարկ 

Նախագծվող կառույցը գտնվում է Երևանի Արաբկիր համայնքում։ Արաբկիրը սկզբնապես եղել է առանձին բնակավայր, որի համար 1929թ. Ալ. Թամանյանի կողմից մշակվել է գլխավոր հատակագիծ: Ըստ այդ նախագծի Արաբկիրը իրենից ներկայացնում էր առանձին, անհատական տներով կա զմակերպված քաղաքաշինական միավոր: Այն տեղակայված էր ներկայիս համայնքի կենտրոնական մասում, ուներ կենտրոն, օղակաձև զբոսայգի, երկրորդական կենտրոններ և շրջապատված էր ծառաստանով: Բնակավայրը երեք հիմնական փողոցներով կապվում էր Երևան քաղաքի հետ: Դրան հաջորդող քաղաքաշինական փաստաթղթերն արդեն մշակվել են Երևանի գլխավոր հատակագծերի շրջանակներում և փոխկապակցված են եղել քաղաքի հատակագծային մյուս շրջանների հետ: 

1938թ. գլխավոր հատակագծի առանձնահատուկ գաղափարներից են եղել. 

• Կամրջով Բաղրամյան փողոցի միացումը Աջափնյակին: 

• Երկաթգծի երկայնքով ընդարձակ կանաչապատ գոտու ստեղծումը: 

• Հյուսիսային առանցքի շեշտումը, որի միջոցով կանաչ գոտին միանու մ է ձորի համակարգին։ 

1972թ. գլխավոր հատակագծու մ. 

• Հյուսիսային ճառագայթի գաղափարն ավելի ակնառու է, այստեղ ավելանում է հասարակական կենտրոնը (տե՜ս։ Հյուսիսային առանցքի վրա առկա հրապարակները, ծավալատարածական դոմինանտները, հուշարձանները և իրականացման ժամանակացույցը – էջ. 33) 

• Հյուսիսային առանցքը այս հատվածում շեշտվել է ծառուղիով, որը սկսվելով գիտահետազոտական չորս բարձրահարկ կառույցների մոտից, հասնում է մինչև Նաիրի Զարյան փողոց։ Քաղաքաշինական գործառնական առումով գոտին մի կանաչապատ առանցք է, որը կապում է Կոմիտասի պողոտան և Նաիրի Զարյա ն փողոցը և համայնքի համար հանդիսանում է կանաչապատ, ռեկրեացիոն միջավայր: 

Համաձայն Արաբկիր համայնքի ներկա գոտևորման նախագծի՝ համայնքի առաջնային հրատապ խնդիրներից են հասարակական և կանաչապատ վայրերի ստեղծումը: 

4. Ճարտարապետական լու ծումներ 

Տվյալ նախագծի շրջանակում գործ ունենք Հյուսիսային առանցքի գագաթային մասի հետ, որը քաղաքի կարևորագույն «երակներից» մեկն է: Խոսքը Կոմիտասի պողոտայի և բուլվարի հատման հանգույցի վերնամասում և ԳՀԱ 4 շենքերի առաջնամասում գտնվող հատվածի մասին է։ Հյուսիսային առանցքի գաղափարը բեկումնային է Երևան քաղաքի քաղաքաշինական զարգացման վերջին դարաշրջանի և ժամանակակից ճարտարապետական «թատերաբեմում» տեղի ունեցող իրադարձությունների շղթայում։ 

Նրա հիմքում դրված են հետևյալ երկու հիմնական թեմաները. 

· ստեղծել ուժեղ, վառ արտահայտված ճարտարապետությամբ քաղաքի գերիշխող, դեպի հարավ բացվող և Երևանի քաղաքաշինական միջավայրի համար որպես կողմնացույց ծառայող առանցք, որն իր հերթին կկատարի քաղաքաշինական ցանցում իրեն հատկացված «ողնաշարի» դերը, և մինչև 19-րդ դարը զարգացած փողոցային ցանցի հիմնական ծրագծերը կարծես ողերի պես կխարսխվեն կամ սկիզբ կառնեն այս առանցքից։ 

· առանցքի և քաղաքաշինական ցանցի հատման հանգուցակետերը շեշտել ունիկալ ճարտարապետական դոմինանտներով և ստեղծել հանգուցային, հոդակապային քաղաքաշինական միջավայր (Ազգային Օպերայի շենքը, Թամանյանի պուրակը, Կասկադ համալիրը, Հյուսիսային պողոտան և Հանրապետության հրապարակը, Երևանի բանալին և նույնիսկ Սբ. Գրիգոր Լուսավորիչ Երևանի Մայր տաճարը, Ռոսիա կինոթատրոնը, Երևանի Երկաթուղային կայարանը՝ իր Սասունցի Դավթի արձանով և այլ ն)։ 

Հեղինակների առաջ կանգնած էր խնդիր՝ ստեղծել ճարտարապետություն, որը կբավարարի քաղաքացիների թե՜ ֆունկցիոնալ, թե՜ էսթետիկ պահանջները։ 

Այն իր կերպարով պետք է իրականացնի երկու առաքելություն՝ 

1. Համապատասխանի ժամանակակից բազմաֆունկցիոնալ կենտրոններին ներկայացվող պահանջներին, նրանց գործնական, հասարակական գործառույթին, 

2. Իր գեղագիտական և գործառութային ձևակերպման ուժով նպաստի հարևան Արաբկիրի բուլվարը վերակենդանացնելու գաղափարին և ունենա Հյուսիսային առանցքի այս հանգույցը շեշտադրելու, ակտիվացնելու միտում: 

Նախագծի ծավալատարածական հորինվածքի, կոնստրուկտիվ և այլ տեխնոլոգիական լուծումները կատարված են 21-րդ դարի սկզբին բնորոշ շինտեխնոլոգիաներին հատուկ պարամետրիկ ճարտարապետության և ավտոմատացված շինարարական տեխնոլոգիաների կիրառմամբ։ 

Նման տեխնոլոգիաների կիրառումը թույլ է տալիս ազատ աշխատել կրկնակի կորության մակերևույթների հետ, կիրառել բարդ երկրաչափություն ունեցող ֆորմաներ և տարրեր, աշխատել թվային պարամետրերի հետ և մեկ «վրձնահարվածով», մեկ մեծաթռիչք ծածկի տակ վերցնելով մակերեսը, ազատ լուծել բարդ ֆունկցիոնալ կամ տեխնոլոգիական խնդիրներ։ 

Այս մոտեցումը նաև թույլ է տալիս ստանալ նորարար, վառ, յուրահատուկ, ուժեղ և տպավորիչ կերպար, որը ներդաշնակորեն կներգծվի գոյություն ունեցող միջավայրում։  

Ավելին, հանրային նշանակությունը ընդգծելու համար առաջարկվող հայեցակարգը խթանում և մեծացնում է սեփական ինքնություն ունեցող միջավայրի զգացում ստեղծելուն ուղղված աշխատանքը: 

Դա անելու համար ծրագրի առանցքային մասը կենտրոնական հրապարակի և պարտեզի նախագծումն է: Վերջինս, փառատոնների, համերգաշրջանների և 

տոների շնորհիվ, ներդրումային հեռանկարներ կստեղծի Հայաստանում առողջ սննդի և ազգային գյուղատնտեսության զարգացման, ճանաչելիության և արտադրության ծավալների մեծացման մեջ: Երկարատև հեռանկարում այգին և հովանոցն իրենց վառ տեսքով անգամ դերակատարում կունենան հանրային գործունեության լայն սպեկտրի կատալիզացնող տարածքի գենետիկ պատմության մեջ ՝ դառնալով նոր ոսպնյակ, որի միջոցով հնարավոր կլինի նայել քաղաքի ապագային: 

Ներկայիս «Արաբկիր» հանրախանութը և հարակից մանրածախ և ազատ, չօգտագործվող կիսակառույցները նախագծվել և կառուցվել են 2002 թվականին։ Կառույցը մեկ հարկանի է, Կոմիտասի պողոտայի կողմից ունի մոտ 5 մետր բարձրություն, իսկ 4 ԳՀԱ շենքերի կողմից՝ ռելիեֆի բնական թեքության հաշվին, կառույցը գրեթե ամբողջովին թաղված է հողի տակ։ Շինությունը հյուսիսաին մասում ունի նկուղային հարկ։ 

Նախատեսվում է գոյություն ունեցող կիսակառույցը վերցնել մեկ ամբողջական վեղարի տակ։ Մեկ ծածկի տակ համախմբվելու են բազմաֆունկցիոնալ կենտրոնի բոլոր տիպի սպասարկման սենքերը, ապահովելով ժամանակակից միջազգային ստանդարտներին համապատասխան միջավայր, հարմար ժամանցի, սննդի, ցուցահանդեսների, առևտրի, երիտասարդների և երեխաների զարգացման և զվարճանքի համար։ 

Վերլուծելով քաղաքաշինական միջավայրը՝ քառանկյուն – պրիզմայաձև, ուղղանկյուն – ուղղահայաց և հորիզոնական գերիշխող ծավալների բազմության մեջ հեղինակները նպատակահարմար են գտել հնարավորինս հակադրվել, փափկեցնել, կիրառել առավել «փափուկ», սահուն, սֆերիկ, կրկնակի կորության մակերևույթներով ստեղծված ծավալատարածական հորինվածք։ Վերոհիշյալ ծավալի ստեղծման համար՝ ժամանակակից պարամետրիկ մոդելավորման սկզբունքների կիրառումը թույլ տվեց ստեղծել արդիական և արտահայտիչ մեկ խոշոր «վրձնահարվածով» կազմակերպված թե՛ ներքին, թե՛ արտաքին միջավայր։ Կարծես ոճային Հայ ավանդական Վիշապի կերպարով՝ այն իշխում է բլրի վրա, հյուսային ճառագայթի վերջնամասում, հանդիսանալով Արաբկիր համայնքի յուրօրինակ, խորհրդավոր նշան։ «Վիշապը»՝ Կոմիտասի պողոտայի և ընդհանրապես Հյուսիսային ճառագայթի հայեցակարգում ներկայանում է որպես հայ ժողովրդի կոլեկտիվ անգիտակցական պատմական հիշողության դրոշմ` իմաստության, ուժի և առասպելական կենդանու կենարար էներգիայի խորհրդանիշ։ Հայտնի է, որ վիշապը հայ ազգի տոտեմն է եղել հնագույն ժամանակներից։ Պատմությունից մեզ հայտնի է, որ Տիգրան Երվանդունու արքայության օրոք օձը և վիշապը պատկերված էին Հայոց դրոշի վրա։ Հայտնի է նաև, որ շումերական դիցարանում Հայան հանդիսանում էր իմաստության աստվածը և պատկերվում էր օձի տեսքով։ Մովսես Խորանացին հիշատակում է հայ ժողովրդի նախնիներին որպես Վիշապազունք, ուր Վիշապ նշանակում է իմաստուն, «օձ», «վիշապ» իսկ ազունքը՝ ազգ, սերունդ։ Հետաքրքիր բացատրություն է նաև տալիս «վիշապ» բառին Եզնիկ Կողբացին. «վստահաբար, վիշապը չունի այլ էություն, քան օձայինն է։ Աստվածաշնչի հայերեն թարգմանության մեջ, վիշապ է անվանվում ծովային հրեշը»։ Այսպիսով անկհայտ է դառնում, որ Եզնիկ Կողբացու ժամանակ կար «վիշապ» բառի բացատրության կարիք, ինչ և նա անում է։ 

Կառույցն ունի բաց հատակագիծ։ Երկրորդ լույսերի առկայությամբ նպատակ է դրվում ստորին, նկուղային և կիսանկուղաին հարկերն ապահովել բնական լուսավորությամբ։ Համալիրն ունի մեկ գլխավոր մուտք՝ 4,650 նիշից՝ Կոմիտասի պողոտայի կողմից, երկու լրացուցիչ մուտքեր այգու վերին մասի 0,000 նիշից, մեկ հետիոտնային, աշխատանքային մուտք և ավտոկայանատեղի, մեկական ելումուտ հյուսիսից, ԳՀԱ շենքերի դիմաց ընկած հրապարակից և երկուական էվակուացիոն ելք յուրաքանչյուր մասնաշենքի աջ ու ձախ թևերից։ 

5. Կոնստրուկտիվ լուծու մներ 

Գոյություն ունեցող կառույցն իրականացված է մոնոլիտ ե/բ կարկասային, սյուն- հեծանային համակարգով, ամենամեծ թռիչքը 9800 մմ է, ամենափոքրը՝ 5800 մմ։ Ծածկն իրականացված է ունիֆիկացված, հավաքովի, կլորանցքավոր պանելներով, պատերը ինքնակրող, կանոնավոր շարվածքով տուֆի քարերով։ Գոյություն ունեցող հարավային ճակատը հարդարված է կապույտ և կարմիր ալյումինե-պլաստիկ կոմպոզիտային պանելներով։ Կառույցն անավարտ է։ Շահագործվում է ընդհանուր մակերեսի 30%-ը։ 

Առաջարկվող վերակառուցման արդյունքում ստեղծվող կոնստրուկտիվ համակարգը դասակարգվում է որպես հիբրիդային, կոմբինացված՝ այն է կարկասային ե/բ սյուն- հեծանային, մակերևույթով ակտիվ ե/բ պատային ու թե՛ ֆորմայով, թե՛ վեկտորով ակտիվ մետաղական մեծաթռիչք թաղանթների և տարածական ֆորմաների համադրում:

Պարամետրիկ մեծաթռիչք ծածկը նախատեսվում է իրականացնել որպես կրկնակի կորության թաղանթ-ցանցային մակերևույթ, որի ենթահամակարգում մետաղական տարածական թաղանթ-ցանցի կարկաս է և արտաքին ապակյա երեսապատում։ Համակարգը նախատեսվում է իրականացնել թեթև գլանված ալյումինե՝ կոմպոզիտային բարդ տարածական պրոֆիլներից։ 

Գմբեթը նախատեսվում է իրականացնել ժամանակակից պարամետրիկ ճարտարապետության հայտնի շին. տեխնոլոգիայով։ Իրականացման համար կհրավիրվեն արտերկրյա գործընկերներ։ Հավանական կապալառուն կընտրվի նախագծման երկրորդ, աշխատանքային փուլում, մասնավոր տենդեր-մրցույույթի արդյունքում, որից հետո կարելի կլինի առավել մանրամասն նկարագրել կիրառվող կոնստրուկտիվ համակարգը, քանզի յուրաքանչյուր պոտենցիալ կապալառու ունի իր սեփական ինժեներատեխնիկական մշակումները և լուծումները։ 

Տնօրեն՝ 

Տելեմակ Ալբերտի Անանյան 

Նախագծի գլխավոր ճարտարապետ՝ 

ճարտարապետության թեկնածու Տելեմակ Ալբերտի Անանյան 

Հեղինակային կազմ՝ 

Տելեմակ Ալբերտի Անանյան, Հայկ Բաբկենի Մարտիրոսյան 

Ճարտարապետ՝ 

Հայկ Բաբկենի Մարտիրոսյան, Արմեն Աշոտի Հյուսիսյան, Մարտինա Ջովան նի Ռոտիլիո 

Պարամետրիկ, եռաչափ մոդելավորում և գրաֆիկա՝ 

Հայկ Բաբկենի Մարտիրոսյան, ՆվԷր Հրաչի Մուրատեան 

Գրականություն 

1. Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթերի կազմը և բովանդակությունը սահմանող կանոններ, ՀՀ Կառավարության որոշու մ, 29 նոյեմբերի 2006թ. ք. Երևան N 273-Ն 

2. ՀՀ ՇՆ, Նորմատիվատեխնիկական փաստաթղթեր 

3. Ղալումյան Լ., Երեվանի Արաբկիր Թաղային Համայնքի Տարածքի Գոտևորման Նախագիծ, Գիրք 1, Տեքստային մաս, Երևան 2007 

4. МГСН 4.04-94 (ТСН 31-304-95), Систем а норм ативных док ументов в строительстве, Московские городские нормы, Многофунк циональные здания и комплексы, Москва 1995 

5. Нойферт Э., Строительное проектировение, перевод с немецкого «Архитектура-С», Москва 2009 

6. Ревазян А., Макарац, т. 1, Армяне и Шумеры, Ереван 2016 

7. СП 160.1325800.2014 Здания и комплексы м ногофункциональные. Правила проектирования, Москва 2014 

8. Энгель Х., Несущие Системы, Москва 2007 

9. Яралов, Ю. С., Мастера Советской Архитектуры — Таманян, Институт Истории и Теории Архитектуры, Государственное Издательство Архитектуры и Градостроительства, Москва 1950 

10. Ruggero Lenci, Massimiliano Fuksas. Oscillazioni e sconfinamenti, Testo e Immagine Ed., T orino, 1996.