Яндекс.Метрика
Main » Projects » Resort hotel, sport and spa “Jrvezh” / «Ջրվեժ» հյուրանոց, սպորտ և սպա

General data

Տարածքը, գտնվելով Հայաստանի տուրիստական ամենաակտիվ ծրագծի վրա,
մեծ հետաքրքրություն է ներկայացնում ռեկրեացիոն ենթակառուցվածքների
ստեղծման տեսակետից։ Մյուս կողմից, գտնվելով Ձորաղբյուր գյուղի
վերին թաղամասերի հարևանությամբ, տարածքը գրավիչ է համայնքի
քաղաքաշինական և, որպես հետևանք, սոցիալ-տնտեսական զարգացման
տեսանկյունից։
Առաջին փուլում հետազոտություններ են իրականացվել, որոնց արդյունքում
իրականացման համար առավել նպատակահարմար է գտնվել տուրիստական-
ռեկրեացիոն կլաստերի տիպով գոտու ստեղծման հայեցակարգը։ Առաջարկվող
բիզնես ռազմավարությունը ներառում է մի քանի ֆունկցիոնալ գոտիների
համադրում մեկ տարածքում՝ հյուրանոցային, ռեկրեացիոն, սպորտային,
ժամանցային և կրթական։
Տվյալ բիզնես ռազմավարության պարագայում հյուրանոցային կառույցները պետք է ուղղված լինեն ոչ միայն ավանդական
հյուրանոցային կլաստերի հաճախորդների սպասարկմանը, այլ նաև այն զբոսաշրջային հոսքի սպասարկմանը, որի
նպատակն է այցելել Հայաստանի բնության պատմամշակութային տեսարժան վայրերը։
Սոցիալ-տնտեսական մաս, քաղաքաշինական դիրքն ու նշանակությունը և տարածքի մագնիսները
ՏԱՐԱԾՔԻ «ՄԱԳՆԻՍՆԵՐԸ»
Կարևորագույն պատմամշակութային հուշարձանների և տեսարժան վայրերի ցանկը և համառոտ նկարագիրը.
1. Այգի
2. Արարատի տեսարան
3. Տեսարժան վայրեր
• Միհր աստծո պատմամշակութային համալիր-թանգարանը Գառնիում
• Գառնու բազիլիկա
• Բնության հուշարձան՝ «Քարերի սիմֆոնիա» քարե երգեհոն
• 13-րդ դարի փոքր խաչաձև գմբեթավոր եկեղեցի
• «Խոսրովի» ազգային պարկ-արգելոց
• Գեղարդի վանական համալիր
• 10-13-րդ դդ Հավուց-թառի վանական համալիր
• Ձորաղբյուրի միջնադարյան եկեղեցի
• Չարենցի կամար
• Ողջաբերդի միջնադարյան քարայրային բնակավայր

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Նախագծվող հողատարածքի արևմտյան լանջի վրա նախատեսվում
է իրականացնել խիտ անտառապատում։ Համաձայն նախագծի
ծառատունկ է իրականացվելու խորը արմատներով ծառատեսակներով՝
ընկուզենի, սոճի, թխկի, հացենի, ինչը կամրացնի սողանքային գրունտը։
Նախատեսվող այգին ապագայում կծառայի թե՛ զբոսաշրջիկների
և թե՛ տեղացի բնակիչների հանգստի համար: Սողանքից բխող
բարդություններից խուսափելու համար՝ կառույցները նախատեսվում են
գագաթային հատվածում։
Նախագծի հայեցակարգի հիմքում ընկած են կայուն
ճարտարապետության հիմնական սկզբունքները ՝
• կանաչապատ տարածքներ
• տեղական նյութերի օգտագործում
• բնական օդափոխության համակարգ
• բնական լուսավորության օգտագործում՝
- մեծ պատուհաններ
- երթիկներ
- ապակյա պատեր
• ակտիվ համակարգեր
- արևային մարտկոցներ
- անձրևաջրերի կուտակման համակարգեր
Read more

ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԴԻՐՔԸ
Ուսումնասիրվող տարածքը գտնվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական մասում` ՀՀ Կոտայքի
Մարզի, Ջրվեժ համայնքում: Երևանից 16կմ հեռավորության վրա՝ Ջրվեժ, Ձորաղբյուր, Ողջաբերդ բնակավայրերի
հանգուցակետում գտնվող Հ3 Երևան – Գեղարդ ավտոճանապարհի ձախ բլրի հարավային լանջին է։ Տարածքը կից է
ակտիվ Երևան-Գեղարդ տուրիստական երթուղուն։
Աշխարհագրական կոորդինատները՝ 40°10’36.33”N,44°38’1.70”E։
Տարածքը թեք սահող հարթություն է, գրունտերը մասամբ կավահող են։ Լանջին նկատվում են սողանքային տարրեր:
Գեոմորֆոլոգիական տեսակետից ուսումնասիրվող տարածքը մտնում է Գեղամա լեռնաշղթայի արևմտյան ծայրամասի և
Ողջաբերդի լեռների հյուսիսային ծայրամասի տարածքի մեջ:
ԲՆԱԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Շրջանի կլիման բնութագվում է ցուրտ ձմեռով և շոգ ամառով: Օդի տարեկան միջին ջերմաստիճանը՝ 9,1օ C է: Բացարձակ  վազագույնը՝ 29օ C, առավելագույնը՝ 38օ C: Տարեկան կտրվածքով ամենացուրտ ամիսը համարվում է հունվարը,
ամենատաքը՝ օգոստոսը: Օդի միջին տարեկան հարաբերական խոնավությունը 63% է: Տարեկան մթնոլորտային տեղումների քանակը 484 մմ է: Տարեկան կտրվածքով տեղումները հիմնականում լինում են ապրիլ-մայիս ամիսներին:

Տարվա կտրվածքով եղանակի գրաֆիկ

ՆՊԱՏԱԿԸ
Ջրվեժ, Ձորաղբյուր, Ողջաբերդ համայնքների բնապահպանության, տուրիզմի, հանգստի, զվարճանքի և սոցիալ-
տնտեսկան վիճակի բարելավում և զարգացում:
ՏՈՒՐԻԶՄԸ ԵՎ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հայաստան ժամանող տուրիստների քանակը տարիների ընթացքում աճում
է։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամենատարածված հանգստի
գոտին Ծաղկաձորն է։ Ըստ վիճակագրական տվյալների Հայաստանում
գործող հյուրանոցների 40%-ից ավելին գտնվում է մայրաքաղաքում։
Հայաստան ժամանած տուրիստների մեծ մասը՝ մոտ 70%, իջևանում
է հյուրանոցներում, իսկ մյուս մասը կամ հարազատների տանը կամ
վարձակալած բնակարաններում։

Հայաստան այցելած տուրիստների քանակը տարվա կտրվածքով, 2017 թ. Հայաստան ժամանած տուրիստների քանակը հյուրանոցներում իջևանած տուրիստների համեմատ

ԽՆԴԻՐՆԵՐԸ
– սողանքային գրունտի ամրացում (տարածքի կանաչապատում խոր արմատներով ծառատեսակներով և
կաթիլային ոռոգում)
– տուրիստական և ռեկրեացիոն կլաստերի նախագծում և իրականացում
– 10 հեկտար մշտադալար և բերքատու անտառապարկային տարածքի նախագծում և իրականացում
– ոռոգման ցանցի նախագծում և իրականացում
– ավտոճանապարհի նախագծում և շինարարություն
– տարածքի բարեկարգում, փոքր ճարտարապետական ձևեր
– տարածքի լուսավորության իրականացում
– աղբահանության կազմակերպում
– անվտագության կազմակերպում
– կլաստերի բրենդ-բուքի ստեղծում, մարքեթինգի իրականացում և առաջխաղացում
– մոտ շառավղով գտնվող «մագնիսների», պատմաշակութային, բնության և այլ տեսարժան և հիշարժան
վայրերի, նոր տուրիստական երթուղիների բացահայտում
– PR քաղաքականության դիրքորոշում և առաջխաղացում՛
– համապատասխան ենթակառուցվածքի ստեղծում, որը կունենա թե՛ ճանաչողական, թե՛ ժամանցային, և թե՛
հանգստի գործառույթ։

Our customers

Republic of Armenia

Restaurant “Dolmama” 

Investstroy-15 – group of companies

Moscow School of Management Skolkovo

“Troika Dialogue” – Russian investment company

Legion Development – Group of Companies